ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նասարյանը ֆեյսբուքի էջում գրում է․
«Երեք տարի... Երեք տարի առաջ ճանապարհեցինք, չմտածելով, որ...
Չեմ ուզում ասել ինչ ենք զգում, ոնց ենք դիմանում, չեմ ուզում խոսել, այն մասին, թե ինչ եմ մտածում, ինչ ենք մտածում այն տականքների մասին, որ ...
Ընդամենն ուզում եմ ասել, որ երեք տարի առաջ այս օրը ոչ ես, ոչ պատերազմի մասնակից մյուս տղերքի ծնողները չէինք կարող պատկերացնել, որ մեր կողքին ապրում են դևեր, հրեշներ, որոնք աշխարհում չտեսնված աղետ էին գծագրել ու... սպասում էին...
Հիմա Աբգարիս միայն երազում եմ տեսնում, հիմա բարձր տրամադրություն եմ ունենում, երբ Աբգարիս երազում տեսնում եմ։
Ու կարծո՞ւմ եք, որ այս աննախադեպ ողբերգության հեղինակները չեն պատժվելո՞ւ։ Վստահ եղեք` բոլորն էլ պատժվելու են։ Ավելին, անդադար են պատժվում։
Բայց կարևորն այդ պատիժը չէ, այլ այն, որ տղերքը Երկնքից մեզ են նայում ու ասում` լավ, դուք այսքանից հետո էլ դասեր չեք քաղաքում, այսքանից հետո էլ թույլ եք տալիս ձեզ խաբեն, այսքանից հետո․..»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը